«Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղե´րք…». Արարատ Միրզոյանն ու Անդրանիկ Քոչարյանը այցելել են սահմանային դիրքեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ Ամանորին ընդառաջ այցելել է Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր:

«Մեր հպարտությունները

Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։

Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- գրել է Միրզոյանը:

Մեր հպարտությունները !!!Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։…

Posted by Արարատ Միրզոյան — Ararat Mirzoyan on Monday, December 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ