![]()
Սոնա Շահգելդյան ծնվել է 1986 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ Երկու տարի սովորել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սոլֆեջոյի դասարաններում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Ս. Զորյանի անվան համար 56 միջնակարգ դպրոցը։
2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների Ռուսաստանում, Լատվիայում, Ուկրաինայում` զբաղեցնելով առաջին հորիզոնականներ։ 2010 թվականին «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
2012 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։
![]()
- Music : Ara Hovhannisyan
- Lyrics : Gayane Avetisyan
- Mix/Mastering: Hmayak Rostomyan (Ardini Studio)
- Arrangement: Miqael Malyan
![]()