![]()
Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից:
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին նոր գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամյան էջում։
Հիշեցնենք, որ վերջերս Շպռոտը անդրադարձել էի իր ծանր կյանքին։ «Վերջին 10 տարում հանգիստ, խաղաղ ապրում էի՝ առանց մեկնաբանություններին ուշադրություն դարձնելու: Ճիշտը դա է: Youtube-ի իմ էջում նույնիսկ փակել եմ մեկնաբանությունների հատվածը: Ես քննադատությանը նորմալ եմ վերաբերում: Մարդն իրավունք ունի կարծիք հայտնել արտիստի մասին, բայց երբ ստում են կամ պնդում, չեմ կարող դիմանալ։ Ատում եմ սուտը: Ես չեմ արդարանում, եթե ինչ-որ բան արած լինեի, կասեի, ինչից պետք է վախենում:
![]()
Այս դեպքում սուտն ինձ հունից հանեց: Իմ կերպարը սկանդալային է, սեքսուալ, ես ազատ մարդ եմ, սակայն փողն այնքան չարժե, որ ես ծախվեմ: Թե՛ այստեղ եմ սոված օրեր ունեցել, թե՛ Հայաստանում, թե՛ Նյու Յորքում, սակայն երբեք չեմ դիմել այդ քայլին՝ ելնելով իմ արժեքներից: Ինձ համար դա անընդունելի է: Երբ Նյու Յորքում սոված էի, որպես մերկապարուհի աշխատելու հնարավորություն ունեի, բայց միայն այն միտքը, որ այդ կեղտոտ փողը պիտի դիպչի իմ մարմնին, ինձ ստիպեց զուգարան մաքրել հյուրանոցում:
Ես ծանր աշխատանքից չեմ վախենում՝ պապիկի եմ պահել, որպես հավաքարար եմ աշխատել, բայց մարմնավաճառ չեմ եղել, պոռնո տեսահոլովակ չեմ ունեցել: Ինչ-որ մեկն էլ իմ անունը գրել է պոռնոհոլովակի տակ, ու բոլորը քննարկում են, որ դա ես եմ: Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես դա հեռացնել համացանցից: Մարմին վաճառել ամեն աղջիկ չի կարող:
Լուսանկարները ստորև․․․
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()