![]()
Ստելլա Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մի նկարի պատմություն, կամ անհնարին ոչինչ չկա…
Բոլորդ եք հիշում իմ ու Փաշինյանի լուսանկարը…
![]()
Փաշինյանը իմ երկրի վարչապետն է, իսկ ես տերն եմ այդ երկրի…Եվ ես ինձ պատասխանատում եմ զգում երկրիս և հաջողությունների և պարտությունների համար: Փառք Աստծուն, որ երկիրս ազատվեց բռնապետությունից, և մենք շատ արագ կարող ենք ոտքի հանել երեսուն տարի խոշտանգված ու կեղեքված երկիրը…Եվ կհանենք…քանի որ մենք միասնական և հզոր ազգ ենք:
Բայց ասելիքս դա չի: Ուզում եմ բոլորդ հիշեք, որ չիրականացող երազանք չկա: Իսկ այս լուսանկարը երազանք չէր, խոստում էր: Ամիսներ առաջ մասնակցում էի DVV International in Armenia ի կողմից կազմակերպված <<Ուսուցում ուսուցանողների համար>> դասընթացին, դասընթացը ռուսերեն էր, և դասընթացավարները վերջին օրը հանձնրարարեցին գրել նպատակ, որը կիրագործենք մինչև տարեվերջ….Եվ ես գրեցի նկարում պատկերված նպատակը ( էդ պահին դա մտքովս անցավ): Իրականում ես հնարավորություն չունեի Փաշինյանի հետ հանդիպելու, քանի որ նաև ցանկություն չունեի, ակնկալիք չունեի նրանից, և հետևաբար նրա հետ խոսելու բան էլ չունեի….և ես էլ Փաշինյանի հետ նույն նպատակն ունեմ, ոտքի հանել երկիրը… …
.Իրականում այս հանդիպմանը պետք է մայրս գնար, բայց հենց այդ օրը նա արտասահման գործուղման էր…դե գնացի հանդիպմանը, նկարվեցի և նպատակը իրագործված էր….ուրիշ ոչինչ….Իսկ գյուղերի հետ ես աշխատում եմ արդեն երկար տարիներ, եթե հիշում եք եղավ մեր ագրոհեղափոխությունը, որից հետո թավշան….Եվ իմ կարծիքով երկրի բոլոր առողջ ուժերը պետք է համախմբվեն , ոչ թե պետք է պայքարեն միմյանց դեմ կամ մրցակցեն, այլ գիտակցեն, որ բոլորիս առաքելությունը հզոր Հայաստան կառուցելն է…Եվ ես եմ Հայատանի Հարապետությունը, հետևաբար օգնում եմ իմ կառավարությանը իմ ուժերի ներածի չափով…
Իսկ այն մարդիկ, ում երազանքները չեն իրականանում, նշանակում է նրանք չեն էլ երազում: Նպատակ դրեք ձեր առջև 2020-ի համար, գրեք այդ նպատակը թղթի վրա և կտեսնեք , որ երազանքները իրականանալու բարի սովորություն ունեն: Երբեք մի դադարեք երազել, հավատալ, ձգտել, ստեղծագործել, արարել…..Այսօր կյանքը մեր առջև շատ դռներ է բացում…մի վախեցեք քայլ անել, քանի որ հարյուր կիլոմետրանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից…
Իսկ ինչ վերաբերում է իմ ոլորտին, որտեղ ես արդեն ունեմ բավականին փորձ և կապեր ( գյուղական զբոսաշրջություն, բարձրարժեք գյուղատնտեսություն, հատապտուղներ) գրեք, զանգեք, եկեք հանդիպենք, քննարկենք….Պատրաստ եմ յուրաքանչյուրիդ օգտակար լինել ինչով կկարողանամ…
Եվ գնահատեք մարդկանց, դիմացինի մեջ ձեզ տեսեք…եթե կան մարդիկ ում հետ խռով եք, վիճել եք, չեք խոսում…քայլ արեք, նույնիսկ եթե կարծում եք, որ մեղավորը նա
![]()
է….վերականգնեք հարաբերությունները, ու չթողնեք վաղվան, վաղը կարող է ուշ լինել, վաղը կարող է չլինել….
Յուրաքանչյուրիս մեջ Արև կա, պարզապես պետք է թույլ տանք որ այն շողա
Արև Ձեզ
Մի նկարի պատմություն, կամ անհնարին ոչինչ չկա…Բոլորդ եք հիշում իմ ու Փաշինյանի լուսանկարը…Փաշինյանը իմ երկրի վարչապետն…
Posted by Stella Sarukhanyan on Sunday, December 29, 2019
![]()