![]()
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ավարտվում է 2019 թվականը և կա մեկ անձ ում ես ի սրտե ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Նիկոլ, ես շնորհակալ եմ քեզ.
Շնորհակալ եմ, որ ի վերջո պատռեցիր բոլորի դիմակները, շնորհակալ եմ քեզ, որ արթնացրիր մեր մեջ հայրենասիրությունը, որը կարծես թե հանգչում էր։
Այն ամեն վատը, որ անում ես իրականում միայն օգուտ է բերելու մեզ բոլորիս։
Գալիք 2020 թվականին ես քեզ շատ եմ կարոտելու։
Թող Աստված քեզ քո սրտով տա….»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը մինչ այս արդեն իսկ մեղադրվում էր յուրացումներ կատարելու ու լիազորությունները չարաշահելու համար։
Անցած տարի հուլիսի 3-ին նա կալանավորվել էր ու ավելի ուշ ազատ արձակվել՝ գրավի դիմաց։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, թե փաստական հանգամանքների ճնշմամբ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
![]()