![]()
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էն մի դերասան կա, թե հարսանիքների թամադա, չգիտեմ, հեղափոխության առաջին շաբաթներին, ամիսներին Փաշինյանից ավելի շատ էր հեղափոխական լայվեր մտնում հիմա թե բա քաղաքացիական պատերազմի շեմին ենք»։
Նշենք, որ դերասան Սարգիս Գրիգորյանը 168TV-ի եթերում պարզաբանել է, թե ինչու է միացել մշակութային մի խումբ գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը:
Զրոույցի ժամանակ դերասանն ասել է՝ քաղաքացիական պատերազմի շեմին ենք կանգնած, ուղղակի ժամանակի հարց է, եթե այս ճանապարհով գնանք։
Գրիգորյանը նշել է, որ հայտարարությանը միանալուց հետո, իր և իր ընտանիքի հանդեպ որոշակի գործողություններ են սկսել ծավալվել.
«Ես կարծում եմ, որ սա անվտանգության լուրջ խնդիր է, որովհետև արդեն չափն ահավոր անցնում են, մտնում են ընտանիքներ, երեխեքիս են գրում…»:
![]()