«Վերջին անգամ եմ դիմում ձեզ». Շարմազանովի հրաժեշտի խոսքը

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը տեսաուղերձ է հղել. «Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ վերջին անգամ եմ դիմում ձեզ այս աշխատասենյակից:

Ուզում եմ ասել, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը, ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնն ինձ համար չի եղել լոկ իրավունք, նախևառաջ եղել է՝ պատասխանատվություն, առաքելություն»,- նշել է նա՝ հավելելով, որ չի հեռանալու քաղաքականությունից.

«Մնում եմ Հանրապետական կուսակցությունում, շարունակելու եմ իմ պայքարը, որը հանուն է, այլ ոչ թե՝ ընդդեմ: Արել եմ ամեն ինչ անկեղծորեն, որպեսզի իմ երկրի պատիվը բարձր պահեմ, եթե եղել են թերություններ, ներողամիտ եղեք:

Անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ երկրում չլինի ատելություն, սև ու սպիտակի բաժանում, Արցախը լինի անկախ, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչում էլ լինի արդեն իրատեսական»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ