Մոնիկա Նազարյանի «Ով Սուրբ մայրեր» կատարումը սիրով նվիրում ենք բոլոր մայրերին

Գուսան Աշոտը ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: Եղել է գառնարած: Վաղ հասակում զրկվել է մորից: 1921թ. տեղափոխվել է Բաքու` ավագ եղբոր մոտ: Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով: Սովորել է Բաքվի Բաներիտ դպրոցում:

1928թ. վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ («Աշուղ եմ», «Վառող սեր» և այլն): 1948թ. բնակություն է հաստատել Երևանում: Իր ղեկավարած անսամբլի հետ համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Եղել է ժամանակի հայկական գուսանական արվեստի ականավոր ներկայացուցիչներից:

Նրա երգերին հատուկ է թեմատիկ բազմազանությունը: Հարազատ մնալով հայ ժողովրդական երգարվեստի ձայնելևէջային, ռիթմական, կառուցվածքային ձևերի ավանդական միջոցներին՝ ստեղծել է երգերի նոր, ինքնատիպ երաժշտական լեզու: 1958թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ