![]()
Ավստարալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի: Ավստրալիայում հիմա սաստիկ շոգ է և կենդանիները ստիպված են լինում գնալ ծայրահեղ քայլերի, որպեսզի գոյատևեն: Այս մասին հայտնել է НТВ-ն:
Բացի շոգ եղանակից, Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտար տարածք, այդ թվում` կոալաների խիտ բնակեցված տարածքները:
Koala Conservation Australia-ի գնահատմամբ՝ անտառային հրդեհների զոհ է դարձել մոտ 350 կոալա, այն դեպքում, երբ նրանց ընդհանուր թիվը տվյալ տարածքում կազմում է 500-600:
Տեսանյութը դիտեք ստորև.
![]()