![]()
Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ավագ դստեր՝ Նորթի համար մի քանի թանկարժեք իրեր է գնել աճուրդում:
Նա ավելի քան 65 հազար դոլարով գնել է Մայքլ Ջեքսոնի բաճկոնը, ինչպես նաեւ գլխարկը, որի վրա դեռ կա լեգենդար երգչի շպարի պարագաների հետքը:
Հիշեցնենք, որ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրել է փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։
Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։
![]()