Դերասան Վարդան Հովսեփյանի խնդրանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Դերասան Վարդան Հովսեփյանի խնդրանքը՝ Նիկոլ Փաշինյանին․

«Հարգելի պարոն վարչապետ, ես՝ Վարդան Հովսեփյանս դիմում եմ ձեզ մի խնդրով, որը ըստ իս կհետաքրքրի բոլոր ՀՀ քաղաքացիներին։ Լինելով աշխատող մարդ ,ով հաճախ է լինում Երևանյան ճանապարհներին, մտահոգված եմ մեր փողոցների, բակերի ոչ լավ լուսավորությամբ ։

Շատ մարդիկ գիշերային աշխատանք ունեն կամ շատ դեպքերում ուշ են վերջացնում իրենց գործերը և տուն վերադառնալը լուսավորության պատճառով դառնում է խնդիր ։

Իմ կարծիքով սա այնքան էլ անհնարին հարց չէ, ինչի պատճառով կարող ենք հետ մնալ մի շարք երկրներից այդ թվում մեր հարևան Վրաստանից ,որտեղ լուսավորությունը ապահովում է և՛ մարդկանց հանգիստ զբոսանքը ուշ երեկոյան ժամերին և՛ անվտանգությունը։

Ինձ թվում է այս մասով զբաղվելը շատ անհրաժեշտ է ,առաջին հերթին բակերի գողությունները վերացնելու համար ։ Կանխավ շնորհակալ եմ» :

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ