![]()
Լրագրող Արմեն Դուլյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել ԱԱԾ-ի երեկվա զարմանալի հայտարարությանը։
Դուլյանը գրել է․ «Օպերատիվ տվյալներով….Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, թե «հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»…
Կներեք էլի, Ազգային անվտանգության ծառայությունը այժմ զբաղվո՞ւմ է նախկինների կողմից անցկացվող սոցիոլոգիական հարցումներով…. Փաստորեն ՕՊԵՐԱՏԻՎ ՏՎՅԱԼՆԵՐ է հավաքում այդ մասին…. Էլ բան ու գործ չունե՞ք….»։
![]()