« Я ворона, я ворона…». համացանցի ամենաուրախ հիթը

Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նկարահանվել են տեսահոլովակում։

Նրանք միասին ընկերության մասին երգ են երգում` ցույց տալով իրենց միասնությունը՝ երգը կոչվում է «Իմ ընկեր»։

Երգի իր հատվածում Արմեն Աշոտյանը, նշում է, որ իրենց կյանքում եղել են դժնդակ օրեր, և մարդիկ` խարդախ ու դավաճան, ոմանց ձգել է աթոռը, բայց նրանք քամու նման անցան։

Շարմազանովն էլ հավելում է` թող բոլորը իմանան, որ բացվում է լույսը, և խավարին հաղթում է հույսը։

Երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է,  պրոդյուսերը Արման Սահակյանն է:  Այն ձայնագրվել է «Արդինի» ստուդիայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ