Թբիլիսիի 350 հազար դոլարանոց «մերկ» տոնածառը ծաղրի առարկա է դարձել

Դեկտեբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու պաշտոնական արարողությունը։ Տոնից անմիջապես հետո տոնածառը սոցցանցերում ծաղրի և թրոլինգի առարկա դարձավ։

350 հազար դոլար արժողությամբ ծառի դեմ անգամ բողոքի ակցիաներ սկսվեցին․ երիտասարդական «Շեցվալե» («Փոխիր») շարժման մասնակիցները պահանջում էին փոխել այն և նույնիսկ փորձեցին հասնել տոնածառին պարսպի վրայով, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց։Քաղաքապետ Կախա Կալաձեն անձամբ էր մեկնել Իտալիա, որպեսզի ընտրեր ծառը։ Նա ինքը ներողություն չի խնդրել տոնածառի խղճուկ տեսքի համար, սակայն խոստացել է հաջորդ տարի ամանորյա ծառը Նորվեգիայից բերել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ