«Դուք պետք է մոմ վառեք, որ դեռեւս ազատության մեջ եք…». ինչպես են ոստիկանները խոչընդոտում Աննա Հակոբյանին տեղաշարժվել

ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում:

Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երեւանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:

Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանությունից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:

Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:

Սերմացու գողացող մկներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ