![]()
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե որն է իր մոտիվացիան, ինչ կարիք կա պատգամավոր դառնալու։
Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկն իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:
«Ձեր բիզնեսը պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել»,– Ծառուկյանին դիմեց Մարուքյանը։
![]()
ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ինքը պաշտպանության կարիք չունի. «Ես պաշտպանելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին ու քեզ հովանավորողներին։
Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե պաշտոն ստանալու, Ծառուկյանը ոչ թե այսօր ճարտար խոսում է, այլ ամեն ինչ գալիս է իր գործից, ամբողջ Առինջն էլ գիտի ինձ էլ, իմ ընտանիքին։ Ես որ մի հատ Բելգիա եմ գնում, էնտեղից 80 պատգամավոր եմ բերում»։
![]()