![]()
Դեռ երեկվանից համացանցը ողողված է հանրապետականների լուսանկարներով ու տեսանյութերով, ովքեր անդարդի պես շարունակում են քեֆ անել ու տոնել տարեվերջը:
Թվում էր, թե սեփական ժողովրդի կողմից մերժվելուց հետո ՀՀԿ կոչած բանդայի ներկայացուցիներից ամեն մեկն ամոթից պետք է գլուխը ջայլամի պես խրի գետնի տակը, բայց ստացվեց հակառակը…
Երկրում իշխանությունը զավթած ու տարիներ շարունակ երկրի թալանով զբաղվող, պետական ինստտուտները ոչնչացնող ու ապաշնորհ քաղաքականությամբ զբաղվող ՀՀԿ-ականները մինչ այսօր ճակատները վեր պարզած են քայլում, ավելին՝ առիթը բաց չեն թողնում քեֆ, ուրախություն անելու ու քեֆերին էլ տռճիկ տալու…
Բայց եթե սա շատից քչից նորմալ էր նայվում շարքային ՀՀԿ-ականների ու աշոտյանանմանների համար, ապա վերջիններիս շտապեց միանալ ու հերթական անգամ իր դարչոական պարը ցույց տալ երկրի գլխավոր ՄԵՐԺՎԱԾԸ:
Հա-հա՛, հենց ինքը՝ 2008-2018 թվականների Հայաստանի Հանրապետությունը իշխանությունը զավթեց շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժիկ Սարգսյանը:
Մարդ` ով ռեկորդային քանակի հայհոյանքներ հավաքեց վերջին 2 տարում, մարդ` ով զավթել էր ՀՀ-ում իշխանությունը, մարդ` ով դարձել էր երկրի համար մեկ կոռուպցիոներն ու պետական ինստիտուտները կազմաքանդոը, մարդ` ով 800 հա-ին, որի համար շատերնիրենց կյանքն են տվել, անվանեց ռազմավարական ու մարտավարական առումով նշանակություն չունեցող, մարդ` ով դարձավ երկրի համար մեկ մերժված և ում արդեն իսկ մեղադրանք է առաջադրված…
Իսկ առնվազն այսքանից հետո Սերժիկ Ազատիչը ձեռքերը վեր է պարզում ու պարում…
Տպավորություն է ստեղծվում, որ երկրի գլխավոր ՄԵՐԺՎԱԾԸ պետք է շիզոֆրենիայով տառապի, որպեսզի սեփական ազգի կողմից մերժվելուց հետո ձեռքերը վեր պարզի ու պարի
Պարում է ՄԵՐԺՎԱԾ Սերժ Սարգսյանը
Posted by Medianews on Friday, December 27, 2019
![]()