![]()
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ընկերական աղուհաց ՀՀԿ գրասենյակում:
Լավագույն ավանդույթները շարունակվում են»:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նկարահանվել են տեսահոլովակում։
Նրանք միասին ընկերության մասին երգ են երգում` ցույց տալով իրենց միասնությունը՝ երգը կոչվում է «Իմ ընկեր»։
Երգի իր հատվածում Արմեն Աշոտյանը, նշում է, որ իրենց կյանքում եղել են դժնդակ օրեր, և մարդիկ` խարդախ ու դավաճան, ոմանց ձգել է աթոռը, բայց նրանք քամու նման անցան։
Շարմազանովն էլ հավելում է` թող բոլորը իմանան, որ բացվում է լույսը, և խավարին հաղթում է հույսը։
![]()
![]()