Արթուր Բաղդասարյանի որդին Երևան-Աշտարակ ճանապարհին վթարի է ենթարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ հայտնվել բացօթյա սրճարանի բակում՝ կոտրելով մարմարե ծաղկամանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետւևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև հետաքննչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն՝ պարզելու Mercedes-ի վարորդի սթափության աստիճանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի տղան է։

Մանրամասները՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ