«Աստված տա այս հրաշքները կիրառելու կարիք չառաջանա, բայց, որ առաջացա՜վ մեղքը առաջացնողի վիզը…»․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Աստված տա այս հրաշքները կիրառելու կարիք չառաջանա, բայց, որ առաջացա՜վ մեղքը առաջացնողի վիզը…
Շնորհավոր !!!

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։

«Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղեւորը:)»,-նշել է նա։

Նա ցուցադրեց ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդեց ինքնաթիռների ցուցադրական թռիչքը՝ նշելով. «Սա շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,-ասաց նա:

Տեսանյութում երեւում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 3 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել  1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:

Աստված տա այս հրաշքները կիրառելու կարիք չառաջանա, բայց, որ առաջացա՜վ մեղքը առաջացնողի վիզը… Շնորհավոր !!!

Posted by Edmon Marukyan on Friday, December 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ