Ինչի են ընդունակ նոր Սու 30 ՍՄ կործանիչները

ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը, Facebook-ի իր էջում ուղիղ եթեր է մտել:

Նա ցուցադրեց ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդեց ինքնաթիռների ցուցադրական թռիչքը՝ նշելով. «Սա շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,-ասաց նա:

Տեսանյութում երեւում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 3 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել  1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:

Սու-30 կործանիչները ստեղծվել են օդում գերազանցություն ապահովելու նպատակով: Այս ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը 1986 թվականին: Արտադրության է դրվել 1992 թվականին:

Մինչ օրս Ռուսաստանում ավելի քան 200 հատ Սու-30 կործանիչներ են արտադրվել: Սու-30 կործանիչի մի տարբերակ էլ արտադրվում է Հնդկաստանում:

Սու-30 կործանիչները արդեն արտահանվել են մի շարք երկրներ՝ մասնավորապես Ալժիր, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Մալազիա, Վենեսուելա, Վիետնամ և այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ