![]()
Հայարփի Իսպիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Տիկին Նունեն շատ ուժեղ և խելացի է իրեն համարում,բայց չի կարողանում գտնել բանալին,թե ինչո՞ւ են մարդիկ,երիտասարդությունը հիմա այսքան անհանդուրժող,բա ասեմ իմացեք՝
ձեր իմացած զուսպ,համեստ,համարձակ Սերժիկը Սարգսյան երկրում ստեղծել էր մի վիճակ,որ մարդիկ վախենում էին ագամ մտերիմին մի խորհուրդ տային,ասում էին ,թե գործ չունենք,ինչ ասես կսարքեն գլխներիս։
Եվ այո՛, իրականում գյուղական համայնքներից սկսած մինչև մայրաքաղաք գողերն ու ավազակներն էին ա<<սողներն>> ու <<լավերը>>,ու մարդիկ վախի մթնոլորտում էին ապրում,քանի որ մի աննշան պայքարի,անհամաձայնության դեպքում,մասնագիտական գնահատական տալիս,մարդկանց վախեցնում էին ընտանիքով,սիրուն ջահել քուր կամ ընկերուհի ունենալով,թե մի քանի ժամով մերը կլինի,սաղ կյանքդ կմռմռաս։
Ավտոները կոտրելով,խաղերի մեջ ներքաշելով կամ թմրադեղերի հետ կապելով մարդկանց սարքում էին իրենց խամաճիկը,ովքեր էլ ընտրություններում ձայներ էին բերում, ուրիշներին էին սպառնում,թե արեք ինչ ուզում են,մեկա իրենց ասածով է լինելու։Այլանդակ ձևի հալածում էին բարերաների,մարդկանց ովքեր երկրին՝ այլ ոչ թե իրենց էին ուզում օգնած լինել։
Մայթերով էին երթևեկում,շրջում էին զինված,կրակում էին որտեղ և ում ուզում էին ։Էս անօրենությունների շարքը երկար կարելի է թվել։Այս ամենի հետ մեկտեղ ժողովուրդը,տուժող անձը շատ լավ գիտեր,որ չի կարող որևէ պատկան մարմնի դիմի և բողոքի,արդարություն պահանջի,քանի որ բոլորը ծառայում էին էդ ձեր իմացած արվեստասեր նախագահին,դիմել որևէ մեկին օգնության ակնկալիքով՝ կնշանակեր ինքդ քո ձեռքով քեզ փուռը տալ։Այ էս էր երկրում մթնոլորտը ձեր հարգարժան ընկերոջ ժամանակ։
Իսկ հիմա քանի որ նման ճնշումներ ու վախ չկա,մարդիկ ազատագրված են նման բռնություններից,իրենց թույլ են տալիս նման համարձակություն։Այ սա է պատճառը տիկին Նունե ՝էն հորթուկներին , որ ողջ ձմեռ կապած պահում են ու ստիպում չոր խոտ ուտել,ու երբ գարունը գալիս է ու գոմի դուռը բացում,կապն էլ վզից հանում են,տրճկում ու չեն իմանուն թե ոնց ուտեն նոր ծլած կանաչը,այ հիմա էս ժողովուրդը նույն վիճակում է,շատերը վիրավորված,լլկված ու տանջված են ,կարծիք հայտնելուց զրկված են եղել,հիմա վրդովմունքը,հույզերը չեն կարողանում կառավարել,գրում են գուցե հաճախ ոչ կոռեկտ,գրագետ ու կշռադատված,(ինձ էլ դուր չի գալիս,համաձայն չեմ,)բայց ճիշտն ու եղածն են գրում,էնպես որ մի մեղադրեք։Ատելությունը նրանք են սերմանել մարդկանց մեջ,հիմա փորձ է արվում հանել,իզուր մի կապեք նոր իշխանությունների հետ։
Լավ է ,որ ընկերասեր եք,մնում է հայրենասեր կամ ինչ ասել է հանուն հայրենիքի պատրաստ լինել ամեն ինչին՝ սերտեք, հաստատ էլ ձեզ հաղթել չի լինի։
Տիկին Նունեն շատ ուժեղ և խելացի է իրեն համարում,բայց չի կարողանում գտնել բանալին,թե ինչո՞ւ են մարդիկ,երիտասարդությունը…
Posted by Hayarpi Ispiryan on Wednesday, December 25, 2019
![]()