![]()
Գյումրիի ավտոմաքսատունը այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչեւ առնվազն դեկտեմբերի 31-ը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։
Ավելի վաղ վարչապետը Գյումրու ավտոմաքստանն էր, որտեղ սպասող ավտոներկրողները բավական վրդովված էին եւ բողոքում էին, որ չեն հասցնի մեքենաները մաքսազերծել մինչեւ հունվարի 1-ը, քանի որ ահռելի հերթեր կան, աշխատանքը դանդաղ է ընթանում:
![]()