![]()
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն ր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է համացանցում հայտնված սկանդալային տեսանյութին, որտեղ ՅԱՇԻԿԻ վարորդը ծեծի է ենթարկում տաքսու տարեց վարորդին:
Փաստորեն վայրենի կա քաղաքում։ Բայց ինչ սանձարձակի մեկն է, որ ձեռք է բարձրացրել 75 տարեկան մարդու վրա։ Իրավագիտակցության պակասն ու բռնության հակումներն այսպիսի հետևանքներ են ունենում։
Հանրային ու անձնական հարաբերությունները պետք է զերծ լինեն բռնությունից։
Հարցերը կարող են և պետք է պարզվեն իրավական ճանապարհով։ Եվ հոգատար հանրությունը նրա համար է, որ անտարբեր չլինի, հետ պահի, տեսանկարի մինչև ոստիկանությունը կհասնի։
![]()
Հիշեցնենք, որ Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes ամենագնացի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Այս մասին ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վարորդն այս պահին ոստիկանությունում է և պարզվում են դեպքի մանրամասները:
Դեկտեմբերի 26-ից գիշերվանիցհամացանցում տեսանյութ էր տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է Պռոշյան փողոցում մի վարորդը հարձակվում տարեց մեկ այլ վարորդի վրա:Ըստ ականատեսներից Գնել Հայրապետյանի՝ տաքսու վարորդը մոտ 75 տարեկան էր։
Փաստորեն վայրենի կա քաղաքում։ Բայց ինչ սանձարձակի մեկն է, որ ձեռք է բարձրացրել 75 տարեկան մարդու վրա։ Իրավագիտակցության…
Posted by Anna Hakobyan on Friday, December 27, 2019
![]()