![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Գլխավոր ամբաստանյալի որդին չի՛ բացառում, որ կզբաղվի քաղաքականությամբ ավելի լուրջ։ Զավեշտ է։ Ուղերձ «Միացում»-ը իր տողատակն ուներ, որ մի օր էլ չդիամադրեց ու այսօր փակագծերը պոպուլիզմախառը երանգներով ներկայացվեց հանրությանը: Փաստորեն «միացում»-ն անխուսափելի է։ Ու եթե հանկարծ նախկինները միավորվեն ու փորձեն նրան աջակցել, միեւնույն է միացումը ձախողելու է, որովհետեւ ժողովուրդը չի մոռացել նրա հոր ոճրագործությունների մասին։
Ակնհայտ է, որ Քոչարյանի որդին հարցեր լուծելու համար է զբաղվելու քաղաքակությամբ.. որ առաջ գա։ Վրեժխնդրություն եւ ուրիշ ոչինչ։ Իսկ քաղաքականության մեջ վրեժխնդրությունը տեղ չունի։ Էլ չեմ ասում, որ այնքան կաղ է քաղաքականության մասին իր պատկերացումները, որ խոսքը առոք-փառոք կյանք վայելածի համար, ոչ երկրի, ոչ էլ ժողովրդի մասին սրտացավություն, պատասխանատվություն, առավել եւս որ նրանք ընտանյոք հանդերձ չեն էլ զղջում, ասենք մարտի մեկի անմեղ սպանվածների համար։
Ակնհայտ վրեժխնդրությունը, այնքան ակնհայտ է, որ ասում է` եթե սրանից երկու տարի առաջ հարցնեիք կզբաղվեմ քաղաքականությամբ, միաժամանակ կասեի ոչ, հիմա` այո։ Թվում է, որ մի պահ երկրի կառավարումը անցնի իրենց ձեռքը, ժողովրդի մեծ մասին կգնդակահարեն։ Որովհետեւ ըստ գլխավոր ամբաստանյալի որդու` տարիներ շարունակ նրանց ընտանիքի մասին միմիայն սուտ տեղեկություններ են գրվել ու տարածվել։
Ու ժողովուրդը փաստորեն այս ստերով էլ կարծիք է կազմել իր հոր մասին։ Ոչ ոք չի տուժել, ոչ ոք չի ունեզրկվել, ոչ ոք իր հոր պատճառով երկիրը չի լքել, չի սպանվել, հետապնդումների չի ենթարկվել, մարդկային ճակատագրեր չի խորտակվել։
Էլ չեմ ասում պետական մտածողության մասին, որ` անձնական հաշվեհարդարը թույլ չի՛ տա, որ ձեռք բերի խոհեմություն ու առողջ դատողություն։ Գլխավոր ամբաստանյալի որդին ասում է, որ իրենք երբեք թիկնապահներով շրջապատված չեն եղել, եւ ավելին` թիկնապահների կարիք չեն ունեցել։ Այսինքն, պարզից պարզ է, որ այդ խնդիրը երբեք չեն ունեցել։ Ինչո՞ւ պիտի ունենային, երբ ողջ ժողովուրդը դրա կարիքը ավելի շատ ուներ։ Իր հայրն էր ողջ ժողովրդին ահաբեկում, սպանում, բանտերը լցնում, բոլորն իրենցից էին ահաբեկված, իրենք ումի՞ց պետք է վախենային, որ թիկնապահի կարիք ունենային։
Հ.Գ. եւ ես դրա համար եմ ասում ներկաներին` երբեք արխային չընկնեք։ Չգիտեք, վաղը ինչ կարող է լինել։ Գլխավոր ամբաստանյալը միլիարդներ ունի դիզած։ Չի խնայելու, որ փողով հարցեր լուծի։ Իսկ փողը ցավոք միշտ տեղ է գտել մեր նման ժողովուրդների կյանքում։ Ցավո՛ք։
Գլխավոր ամբաստանյալի որդին չի՛ բացառում, որ կզբաղվի քաղաքականությամբ ավելի լուրջ։ Զավեշտ է։ Ուղերձ «Միացում»-ը իր…
Posted by Արթուր Հայրապետյան on Thursday, December 26, 2019
![]()