![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նա ներկայացրել է իր այցը՝ կից գրելով.
«Ծանոթանում ենք Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքներին»։
Հիշեցնենք, որ 15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացած գումարով տնակում բնակվող 2 բազմազավակ գյումրեցի ընտանիք այսօր բնակարանի տեր դարձավ: Նախաձեռնության հեղինակը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն է:
Շահառուներից մեկը՝ 5 դուստր ունեցող Անուշավան Ծառուկյանը, փաստում է՝ սեփական միջոցներով դժվար թե կարողանային բնակարանի հարց լուծել. — «Դե պատկերացրեք, էս Հայաստանի պայմաններում մեկը դուք 5 երեխա ունենաք, կրնա՞ք համ պահել, համ բնակարան ունենալ: Ըդիք պտի օլիգարխ եղնիս, զավոդներ, գործարաններ ունենաս, որ հնարավոր եղնի: Սովորական քաղաքացի, որը կաշխատի օրական իրա ընտանիքը պահելու, լյուբոյն էլ, ինձ կթվա, չի կրնա էտքան երեխա պահե ու բնակարան գնի: Ըսիք մեծ նվեր էր, որը չենք կրնա մոռանալ, արդեն բնակարան ունենք, հետագայում ամեն ինչ ավելի լավ կեղնի, որովհետև մեր արդեն ներդրում, աշխատանքը արդեն երեխեքին բարեկեցիկ կյանք կապահովի», — ասաց նա:
5 դստրերից 11-ամյա Մելինեն բնակարանի մասին վաղուց էր երազում. — «Ես կերազեի, որ նորմալ տուն ունենայինք, խոնավ չեղներ, տաք եղներ»:
15 մլն դրամը հավաքվել էր ամիսներ շարունակ Գյումրիի կենտրոնում տեղադրված փազլի կտորների վաճառքից: Գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի «Պապի ու տատի խոստացված մատաղը» նկարի յուրաքանչյուր կտորը վաճառվել էր 1000 դրամով: Փազլի առաջին ու վերջին կտորների գնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Ցանկություն ունեին հավաքված փազլը աճուրդի դնել ու գումարով կրկին բնակարան գնել
Ծանոթանում ենք Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։
Ծանոթանում ենք Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, December 27, 2019
![]()