Անժելա Սարգսյանի շքեղ կերպարը

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին երեկոյան կարճ զգեստ է կրում։

Սեւ զգեստն Անժելան համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Դերասանուհին նախապատվություն է տվել մարգարտյա աքսեսուարներին՝ վզնոց եւ թեւնոց։ Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։

«Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, որը վերջին տարիներին Միացյալ Նահանգներում է բնակվում։անորյա կերպարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ