«Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում․․․»․ Խորեն Աբրահամյան

Խորեն Աբրահամյան՝ հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։

Սերունդների մեջ նա տպավորվել է ոչ միայն դերասան, արտիստ, այլև՝  բնիկ երևանցի, բռնկուն, բայց բարի հայ տղամարդ, ինչպես շատերն են նրան բնութագրում՝ իսկական տղամարդ:

  • Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի։
  • Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…:
  • Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ:
  • Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց։
  • Պետք է լինել ազնիվ ամեն ինչում, հատկապես՝ արվեստում, այլապես լավ մարդ լինել չես կարող:
  • Խնդիրներին ազգովի նայեք, որ բոլորիս առաջ են, ոչ մեկս թող չմտածի սա իմ գործը չէ, ես գնամ տուն և այլն: Խնդիրներ կան որ ազգին է վերաբերում, ոչ մեկը չպիտի իրեն հեռու պահի այդ խնդիրներից:
  • Ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են:
  • Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:
  • Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս, չխնայես կյանքդ:
  • Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ