«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ, ռեկորդային տարի էր…». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ տարեկան տնտեսական արդյունքներին և ընդգծեց, որ տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ:

«Երեկ վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները:

Պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է: Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: Շատ կարևոր է, որ նոյեմբերի ցուցանիշներով արտահանման աճ ունենք 25,7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը՝ 4,8 տոկոսով»,- ասաց Վարչապետը՝ ավելացնելով, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս:

«Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո, սրանք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»,- նկատեց Վարչապետը:

Մանրամասները՝ ստորև ներկայացած տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ