«Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ …». Շարմազանովի վերջին հարցազրույցը ԱԺ-ում

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Պարզ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր դատարկ մտքերը, բոլոր մահախոսականները Հանրապետական կուսակցության վերաբերյալ փուչիկ են։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ գեստապոյական փաշինյանական խայտառակ ռեժիմի հակաքարոզչության, սպառնալիքի ու տոտալիտար ճնշումների արդյունքում 60 հազար քաղաքացի մերժել է Նիկոլին ու այո ասել Շարմազանովին, Աշոտյանին, Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին և մեր ընկերներին։

Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է», — ասաց Շարմազանովը։

Վերջի՞ն հարցազրույցը պառլամենտից՝ Էդուարդ Շարմազանովի հետ

Կուսակցությանս հետ, ազգիս համար: Կարմեն Դավթյանը մեր զրույցը ԱԺ-ում խորագրեց՝ «Վերջի՞ն հարցազրույցը պառլամենտից՝ Էդուարդ Շարմազանովի հետ» :

Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Thursday, December 6, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ