![]()
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը կիսվել է ՀՀԿ-ականների կատարումով և կատարել է հետևյալ գրառումը.
Կիսում եմ այս երգը՝ նվիրելով Hayk Gevorgyan-ին, Lusine Barseghyan-ին, Vahagn Hovakimyan-ին եւ բոլոր այն մարդպանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական Լավ ընկեր եւ հենարան էին մեզ համար!!!
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նկարահանվել են տեսահոլովակում։
Նրանք միասին ընկերության մասին երգ են երգում` ցույց տալով իրենց միասնությունը՝ երգը կոչվում է «Իմ ընկեր»։
Երգի իր հատվածում Արմեն Աշոտյանը, նշում է, որ իրենց կյանքում եղել են դժնդակ օրեր, և մարդիկ` խարդախ ու դավաճան, ոմանց ձգել է աթոռը, բայց նրանք քամու նման անցան։
Շարմազանովն էլ հավելում է` թող բոլորը իմանան, որ բացվում է լույսը, և խավարին հաղթում է հույսը։
Ընկերության համար:Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի:Մեր Նոր Տարվա նվերը ձեզ:
Posted by Արմեն Աշոտյան (Armen Ashotyan) on Wednesday, December 25, 2019
![]()