Վարչապետ Փաշինյանը «չի ցանկացել» լուսանկարվել թիմակիցների հետ

Ալեն Սիմոնյանը «Իմ քայլի» նախատոնական հավաքույթից լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և կից գրել.

«Չնկարվեց մեր հետ: Գուշակեք, ով է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Իմ քայլը» խմբակցության ամփոփիչ ասուլիսում պատասխանել է խորհրդարանական պարգևավճարների մասին հարցերին։

2019թ–ի ընթացքում Ազգային ժողովը տնտեսել է շուրջ 400 մլն դրամ, իսկ պատգամավորները միլիոնավոր պարգևավճարներ չեն ստացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով խորհրդարանի աշխատանքային տարին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես մեկ–մեկ մամուլում այնպիսի թվեր եմ տեսնում, որ գալիս եմ ու աշխատակազմից պահանջում եմ, ասում եմ` ո՞ւր են իմ միլիոնավոր դրամները։ 4 մլն, 3 մլն, 5 մլն, 4 անգամ իբր ստացել ենք։

Նման բան գոյություն չունի։ Գոյություն ունի ձևավորված գումար, որը կառավարության որոշումով տրվել է ԱԺ–ին։ Խոսքը, ի դեպ, 280 մլն դրամի մասին է»,– ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` որոշում է կայացվել այդ գումարից պարգևավճարներ դուրս գրել ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ