Խորեն Լեւոնյանը միացել է նվիրատուներին՝ ընդունելով Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը

Դերասան Խորեն Լեւոնյանը, ընդունելով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը, միացել է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի դրամատուներին եւ հայտնել, որ ամեն ամիս իր հաշվից որոշակի գումար կփոխանցի:

«Սիրով ընդունեցի Հրաչյա Հակոբյանի՝ ինձ ուղղված մարտահրավերը:

Գրանցվել եմ himnadram.org կայքում, եւ սկսած դեկտեմբեր ամսից՝ ամեն ամիս հիմնադրամին ավտոմատ իմ հաշվից կփոխանցվի 10.000 դրամ:

Քիչ ուշացումով մարտահրավիրում եմ դերասան Բաբկեն Չոբանյանին, դերասանուհիներ Տաթև Հովակիմյանին և Անի Խաչիկյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խորեն Լեւոնյանը:

Սիրով ընդունեցի Hrachya Hakobyan -ի ինձ ուղղված մարտահրավերը: Գրանցվել եմ himnadram.org կայքում եւ սկսած դեկտեմբեր…

Posted by Khoren Levonyan on Tuesday, December 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ