Մեր Զինվորը Մեր Պաշտպանն է, անկախ ազգությունից և կրոնից՝ նման հայտարարությունները անթույլատրելի են…

Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մեր հայրենակիցն է։

Եզդի ժողովուրդը դարերով համերաշխության և բարեկամության մթնոլորտում է ապրում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եզդի զինվորները պաշտպանում են մեր ընդհանուր հայրենիքի սահմանները, դրանով իսկ իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում Հայաստանի Հանրապետությանը։

Վստահ եմ, որ նման սադրիչ գրառումները ոչ մի կերպ չեն կարողանա Հայ և Եզդի ժողովուրդների միջև ատելություն սերմանել։ Նման գրառումը գտնում եմ անհիմն և ուղղորդված, ատելություն մցնելու մեր և մեր բարեկամների միջև։ Խոնարհվում եմ թշնամու գնդակից զոհված յուրաքանչյուր Եզդի զինվորի ծնողների առջև։

Հարգելի Հայրենակիցներ մեր Զինվորը Մեր Պաշտպանն է, անկախ ազգությունից և կրոնից։

Եկեք ևս մեկ անգամ արձանագրենք, որ նման հայտարարությունները անթույլատրելի են…

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մեր հայրենակիցն է։Եզդի ժողովուրդը դարերով համերաշխության և…

Posted by Hayk Stepanyan on Thursday, December 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ