«500 միլիոնի չարաշահում է եղել. «Բրաբուս» քշողները նպաստներ չպետք է ստանան…». վարչապետ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն առաջարկեց, որ զինվորական կենսաթոշակը, դրա հաշվման արժեքը բարձրացնել:

Մասնավորապես զինվորական կենսաթոշակը 16.000-ից դարձնել 18.000 դրամ:

Վարչապետն էլ ասաց, որ բրաբուս քշողները նպաստ չպետք է ստանան: «Միայն Ստեփանավանի դեպքում ունենք 500 մլն դրամի չարաշահում:

Իրավապահները պետք է հաջորդ տարի եւս քայլեր ձեռնարկեն՝մեղավորներին գտնելու համար»,- ասաց կառավարության ղեկավարը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ խոսքը ոչ միայն նպաստ տալն է նրանց, որոնք դրա կարիքը չունեն, այլ ընդհանրապես գոյություն չունեցող մարդու նպաստի թղթեր ձեւակերպելն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ