Շարմազանովն ու դրա նմանները, երբ ասուլիս են կազմակերպում` խոսում են՝ Նիկոլն ու իր կառավարությունը աչքիս կտրուկ բարձրանում է․․․

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շարմազանովն ու դրա նմանները, երբ ասուլիս են կազմակերպում` խոսում են, կարեւոր էլ չէ, թե ինչ, Նիկոլն ու իր կառավարությունը աչքիս կտրուկ բարձրանում է։ Բացթողումներն աչքիս չի գալիս, ԱԺ-ականների պարգեւավճարները` առավել եւս։ 
(Ու սրանք յանի սրտացավություն են ցուցաբերում։ Մեղայասսու)

Շարմազանովը հայտարել է. «2020-ին մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ»։ Ու սրա մտքով անցնում է, որ եթե անգամ արտահերթ ընտրություններ լինեն, ինքն ու իր մերժված կուսակցությունը ձայն է հավաքելու։ «Աննման» խելքի տոպրակ.. ու Շարմազանովի կարճ խելքով` Սերժը խնդիր չունի։ Չունի, էլի, որ ազատության մեջ է, ասա, ինչ եմ ասում։

Վարկաբեկված, մեղսունակ, տարիներով իշխանության մեջ թրեւ եկողները, որոնք առաջնորդվել են անձնական կապրիզներով` տարիներ շարունակ թալանել, մարդ ծեծել, պետական կառույցների հետ, սկսած կրթական, վերջացրած առողջապահության եւ դատաիրավական համակարգի` այն աստիճան են հողին հավասարեցրել, որ միմիայն առաջնորդվել են` իրենց համար ձեռնտու ու շահեկան լինի։

Արտագաղթի, մարդկանց ունեզրկելու, վերջին աղմկահարույց դեպքը` նորածինների վաճառքի, սարսափեցնող իրողություններ, որ ուզում ես հասկանալ, այդ մարդիկ, որ տարիներ շարունակ պարտակել են իրենց ձեռամբ խուլիգանություններն ու հանցագործությունները, ինչպե՞ս են ապրել ու ի՞նչ խղճով են այժմ խոսում արդարության անունից։
Ասել ե՛մ ու կրկնում ե՛մ, դիտավորյալ են այդ մարդիկ ասուլիսներ տալիս ու խոսում մի բանի մասին, որը տարիներ շարունակ իրենք չեն կարողացել անել, հետն էլ ինչպես ուզել վարվել են ՀՀ քաղաքացու, պետության հետ։

Դրանք կամ չեն հասկանում, որ իրենք օգուտ են տալիս նոր իշխանությանը, իրենց դուրս տվածով, կամ էլ՝ իրենց շեֆի ասած՝ իՁյոտ, դատարկ դհոլ-ներին կրկին փչացնելու բան կա.. Շահողը` նոր իշխանությունն է, որովհետեւ նրանց քննադատողներին մեծ մասը նախկին հանցավոր կլանի ներկայացուցիչներն են, իրենց շուրջիններով, որոնք կորցրել ե՛ն լափամանն ու ընկել լափամանի ետեւի՛ց։

Այն, ի՛նչ ասում եմ դեռ շատ մեղմ եմ ասում, որովհետեւ բազմիցս խոսել ենք ՀՀԿ հանցավոր կլանի ու դրանց սատարող կուսակցությունների մասին։ Բայց միեւնույն է դրանք ո՛չ ամոթ ունեն, ո՛չ խիղճ, որ ունենային, այսօր գոնե կլռեին։

Ու դրանց նմանները, որոնք ունեն փնթի քաղաքական անցյալ, այսօր դարձել են սուտի ընդդիմություն։ Խղճալու էլ չե՛ն։
Տխուր է։ Տխուր է, եւ իշխանության, եւ թե ընդդիմության վիճակը, որովհետեւ իշխանությանը պետք է առողջ ընդդիմություն, ոչ թե հալից ընկած` խուլիգան, մանրապճեղ զանգված։

Շարմազանովն ու դրա նմանները, երբ ասուլիս են կազմակերպում` խոսում են, կարեւոր էլ չէ, թե ինչ, Նիկոլն ու իր կառավարությունը…

Posted by Արթուր Հայրապետյան on Tuesday, December 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ