«Երբ գալիս խոզը մորթելու պահը, բնազդներն ավելի կատաղի են դրսևորվում». Նվեր Մնազականյան

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո նրա պաշտպանները մամուլի ասուլիս են հրավիրել։

Պաշտպանները տեղեկացրին, որ կալանավորման որոշումից անմիջապես հետո Քոչարյանն անձամբ մեկնել է ԱԱԾ-ի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սպասում է քննիչին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց Քոչարյանի հայտարարությունը:

– Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ:

Ակնհայտ է, որ այս վճիռը նախ եւ առաջ քաղաքական որոշման արդյունք է եւ կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների արդյունքում: Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է:

Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ