![]()
armdaily.am-ը գրում է․ «Երեկ երգչուհի Նունե Եսայանը հարցազրույց է տվել՝ կրկին թարմացնելով եւ քննարկումների դաշտ բերելով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար մշակույթի գործիչների տարածած հայտարարության թեման
Ի տարբերություն այդ հայտարարությունը ստորագրած բազմաթիվ անձանց՝ Նունե Եսայանը ոչ միայն չի հերքել իր ստորագրության հանգամանքը, այլեւ պատճառաբանել եւ հիմնավորել դա, ինչը, ի դեպ, ավելի հարգանքի արժանի է՝ անկախ նրանից՝ ինչքանով ենք համաձայն նրա հետ։
Ասել է թե երեկվանից հետո Նունե Եսայանը դարձավ Քոչարյանի ազատության համար ստորագրած շոու բիզնեսի ներկայացուցիչների «Ռուբեն Հայրապետյանը», ով, չվախենալով, անգամ կանխատեսելով հնարավոր արձագանքը, խիզախություն ունեցավ հայտարարելու իր դիրքորոշման մասին։
Եսայանի դիրքորոշումը պարզ է ու հստակ ՝ քո ընկերոջ, քո կոլեգայի կողքին պիտի լինես ինչպես լավ, այնպես էլ վատ օրերին, այսինքն՝ Եսայանը չի դավաճանում իր ընկերներին։
Սա, իհարկե, շատ լավ հատկանիշ է՝ չդավաճանելը, ընկերասիրությունը, թեեւ ոմանք կշտապեն պնդել, թե Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է։
Միեւնույն ժամանակ, երգչուհին որեւէ որակում, գնահատական չի տալիս, ընդամենը առաջարկում է ցուցաբերել մարդասիրություն նախկին նախագահի հանդեպ, «Թող դատ լինի, ապացույցներ եթե լինեն, թող դատեն էտ մարդուն»,-ասել է երգչուհին։
Մանրամասները՝ այստեղ։
![]()