![]()
Ամանորով նշանավորվում է տարեսկիզբը: Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն պայմանավորված է եղել Նեղոս գետի վարարումով։
Դրանից էր կախված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։
Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչվեց տարի։
Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում՝ տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։ Ամանորը հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին, և այն կոչվում էր Նավասարդ: Այս տոնը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։
![]()
- Խոսք և Երաժշտ. ՝ Րաֆֆի Ալթունյան
- Երժ. Պրոդյուսեր՝ Սերգեյ Հովհաննիսյան
- Ադմինիստրատորներ ՝ Ռուբեն Բարոյան, Լիլիթ Ալթունյան
- Օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան
- Մոնտաժ՝ Արմեն Սարգսյան
- Կորեկցիա՝ Կարեն Մելքումյան
- Ռեժիսոր՝ Լևոն Ասրյան
- Նախագծի պրոդյուսեր՝ Րաֆֆի Ալթունյան
![]()