![]()
90-ականներին բավականին հայտնի ու սիրված երգչուհի Մայա Մարգարյանը տարիներ առաջ ամուսնացավ և հեռացավ Հայաստանից:
Նա այսօր բնակվում է Ֆրանսիայում և շարունակում է իր պարային գործունեությունն այնտեղ:Մայա Մարգարյանի սիրված երգերից էր «Զինվոր ես» կատարումը։
«Ընթանում են պարապմունքները, զբաղվում եմ բեմադրությամբ: Հուսով եմ` մոտ ապագայում կլինի մեր առաջին բեմելը»,-ասել է նա եւ հավելել, որ ընդմիջումը պայմանավորված էր մայրիկի «պարտականությունների» կատարմամբ:):
Փոքրիկ Ալեքի խնամքն ու դաստիարակությունը Մայայից շատ ժամանակ է խլում: Նա կատակել է, թե որդին առաջին քայլերն է անում երգարվեստում. փորձում է վերարտադրել մուլտֆիլմերում հնչող մեղեդիները.«Նա այն տարիքում է, որ անընդհատ ուզում ես նայել, հետեւել»:
![]()
Այդուհանդերձ, նա փորձում է ժամանակ գտնել վոկալի պարապմունքների եւ մարզական կեցվածքի պահպանման համար.«Այստեղ շատ անելիքներ ունեմ եւ հուսով եմ` կամաց-կամաց կիրագործեմ: Ունեմ նոր երգեր, որոնք ժամանակի սղության պատճառով դեռեւս չեմ ձայնագրել»:
Խոսելով Հայաստան այցելելու մասին` Մայա Մարգարյանը հետեւյալն է նշել.«Իմ ու ամուսնուս աշխատանքային գրաֆիկը դեռեւս թույլ չի տալիս… Շատ ենք կարոտում: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանանք մեր որդուն ցույց տալ իր իրական հայրենիքը»:
![]()
![]()