![]()
Ռուս երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան համատեղ երգ է ձայնագրել հայկական ծագումով բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանի հետ: Նոր «Մանդարինկա» երգի տեսանյութը երգչուհին հրապարակել է Instagram սոցիալական կայքի իր էջում:
«Տարվա ավարտը միշտ դժվար է բոլորի համար, նման մռայլ եղանակին բոլորն անտրամադիր են լինում: Մենք ցանկանում էինք հիշեցնել Ձեզ, որ առջևում տոնական օրեր են, և այս «Մանդարինկա» բարի, ուրախ ամանորյա երգով առավելագույնս բարձրացնել ձեր տրամադրությունը»,- գրել է երգչուհին հրապարակմանը կից:
Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի միջև սիրավեպի մասին լուրեր են շրջանառվում, և այս մասին խոսակցությունների տեղիք են տալիս հենց իրենք` աստղերը:
![]()