Մահացել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մայրը

Մահացել է «Հաց բերող» անունով հայտնի դարձած Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարա Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը:

Դոնարա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 17:00-ից Շահումյանի «Գոռ» սգո սրահում, հասցեն` Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանագույն զավակ Հաց Բերող Արթուր Սարգսյանի մոր՝ տիկին Դոնարա Սարգսյանի մահվան գուժը:

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ից Շահումյանի ՙՙԳոռ՚՚ սգո սրահում, հասցեն Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:

Հուղարկավորության մասին կտեղեկացվի առանձին:

Սասնա Ծռեր խմբավորման և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամները իրենց խորին ցավակցությունն են հայտնում հանգուցյալի հարազատներին:

Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանագույն զավակ Հաց Բերող Արթուր Սարգսյանի մոր՝ տիկին Դոնարա Սարգսյանի մահվան…

Posted by Սասնա Ծռեր համահայկական շարժում on Wednesday, December 25, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ