Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանից հաճույք ստանալուն․Ռիտան քո համար Ավո չէ՝ խնդիրներ մի ստեղծեք նրանց ընտանիքում

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՉԻ». Այս շեդեվրալ հարցազրույցի համար պետք է շնորհակալություն հայտնել թե՛ Անժելա Թովմասյանին և թե՛ Նունե Եսայանին: Առաջինին Նունե Եսայանին ամբիոն տրամադրելու և մտքերը տիրաժավորելու համար: Երկրորդին՝ Քոչարյանին և Սարգսյանին խայտառակ անելու և նրանց քարոզչական միֆերը ջարդուփշուր անելու համար:

Քոչարյանն անընդհատ իրեն կապում է պատերազմի հետ, իրեն հռչակում հերոս: Ժամանակ առ ժամանակ նա նաև հայտարարում է, որ միայնակ է հաղթել պատերազմում՝ ի հեճուկս չուզողների: Եվ հիմա պարզվում է, որ նրա թիմի թիվ մեկ մտավորականը դեմ է պատերազմում հաղթանակին: Նունե Եսայանը պարզորոշ ցուցադրում է, որ Քոչարյանը պարզապես օգտագործում է արցախյան պատերազմը քարոզչական նպատակներով:

Տիկինը նաև զբաղված է եղել քաղաքապետարանից նվեր ստացած շենքի վերանորոգումով և չի արձանագրել ապրիլյան պատերազմը ու 120 երիտասարդների նահատակվելը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանից հաճույք ստանալուն: Դա երկու հասուն մարդկանց անձնական գործն է: Պարզապես բարեկամական խորհուրդ Նունե Եսայանին. եթե Ավո Խալաթյանը տոլերանտ է վերաբերվում այդպիսի իրողություններին և լուրերին, ապա նույնը չի կարելի ասել Ռիտա Սարգսյանի մասին: Չի կարելի մեծ խնդիրներ ունեցող ընտանիքում ավելացնել ևս մեկը:

«ՉԻ». Այս շեդեվրալ հարցազրույցի համար պետք է շնորհակալություն հայտնել թե՛ Անժելա Թովմասյանին և թե՛ Նունե Եսայանին:…

Posted by Արթուր Հայրապետյան on Wednesday, December 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ