Արման Հովհաննիսյանի և Chris de Burgh-ի անկրկնելի զուգերգը անդադար կարելի է լսել

Արման Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքում: Երգչի գործունեությունը սկսել է 12 տարեկան հասակից: Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով:

Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է 1997 թվականին: 1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը: Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիքն է», որը թողարկել է ուսանողական տարիներին:

2002 թվականից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ: Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2009 թվական, 2011 թվական), Լոս Անջելեսում (2011 թվական, 2013 թվական) և Փարիզում (2013 թվական): Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում և թողարկել ավելի քան 15 ձայնասկավառակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ