![]()
Գետերի աղտոտվածության հիմնական պատճառը հարակից շենքերում ապրող բնակչության լցրած աղբն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես են մարդիկ աղբը թափում այդ գետերը։
«Մարդիկ են ստեղծում էդ աղբը։ Ինքն իրեն աղբն իր ոտով չի կարող գալ և հանգրվանել էդ կետերում»,- ասաց քաղաքապետը։
Նա ասաց, որ իրենք անելու են հնարավոր ամեն բան` այդ աղբը մաքրելու համար․ իրենք պատրաստ են մեկ անգամ ամբողջը մաքրել, բայց բնակիչները այլևս չպետք է կեղտոտեն տարածքը։
«Բայց միևնույն է, անհնար է։ Մենք էդ հզորությունները և էդ գումարները չունենք, որ մարդիկ թափեն, մենք հավաքենք, մարդիկ թափեն, մենք հավաքենք»,- ասաց Մարությանը։
![]()