Վարպետ Լևոնի ստորգետնյա, ձեռակերտ քարանձավը․ սա բոլորը պետք է տեսնեն ուղղակի աննկարագրելի է․․․

Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Տոսյա Ղարիբյանը ամուսնուն՝ Լևոն Առաքելյանին շատ տարիներ առաջ խնդրեց կարտոֆիլը պահելու համար հոր փորել երկհարկանի տան մառանում: 1985թ.-ին ասված այս խնդրանքը փոխեց շինարար Լևոն Առաքելյանի ողջ կյանքը: Վարպետ Լևոնը սկսեց փորել ու միայնակ փորեց 23 տարի շարունակ՝ մինչև իր կյանքի վերջ:

Այժմ գրեթե չի լինում օր, որ որևէ մեկը չայցելի վարպետ Լևոնի գետնափոր քարանձավ-թանգարան: Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է:

Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ: Տոսյա Ղարիբյանի խոսքով՝ քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում. և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ