«Յանան խանդոտ է, բայց գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում». Սուրեն Փահլևանյանը՝ Էվա Խաչատրյանի հետ անկողնային տեսարանների մասին

«Պատվից առավել» հեռուստասերիալի ավարտից հետո հեռուստադիտողները չեն հասցնի կարոտել դերասան Սուրեն Փահլևանյանին, քանի որ հունվարից նա եթերում կլինի Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծի շրջանակում: Դերասանը գործընկերների հետ մեկնել էր Շրի Լանկա, որտեղ էլ կայացել է հեռուստասերիալի նկարահանումների մի մասը:

Իր նոր հերոսի՝ Մարատի մասին շատ բացահայտումներ անել Սուրենը չի ցանկանում, որպեսզի հեռուստադիտողները հետաքրքրությամբ սպասեն իր մուտքին հեռուստասերիալ, որը կլինի 10-րդ սերիայում: Մարատը գլխավոր կերպար չէ, սակայն Սուրենը վստահ է՝ իր հերոսը երկրորդ պլանում չի մնա:

Ելենա Արշակյանի թիմի հետ ճամփորդության մեկնելը, ըստ Սուրենի, հաճույք է: Նրա խոսքով՝ տարիների համագործակցության ընթացքում ընտանիքի պես են դարձել:

«Ես պրոֆեսիոնալ դերասան եմ և հասկանում եմ, որ եթե մի ամբողջ թիմ հասել է Շրի Լանկա գեղեցիկ տեսարաններ ստանալու համար, այդ տեսարանները պետք է ստանան: Բաց տեսարան ասվածը հարաբերական է: Ֆիլմում կան անկողնային տեսարաններ, որոնք շատ գեղեցիկ են նկարահանվել»:

Սուրենից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կինը՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանն արձագանքում իր մասնակցությամբ նման տեսարաններին. «Կինս, իհարկե, խանդում է, միաժամանակ ինձ շատ է վստահում: Նման տեսարանները չեն կարող խնդիրներ ստեղծել մեր ընտանիքում: Այստեղ ոչ թե Սուրեն Փահլևանյանն ու Էվա Խաչատրյանն են համբուրվում, այլ Մարատն ու Մարգարիտան: Դրանք տարբեր բաներ են:

Դա հասկանում է նաև կինս, որովհետև գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Ես չեմ հավատում, երբ ասում են՝ զույգը բաժանվեց նման խնդրի պատճառով: Վստահ եմ, որ եթե զույգը բաժանվում է, ուրեմն այլ խնդիրներ է ունեցել: Յանան գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Դրանով ամեն ինչ ասված է»:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ