«Որպես կանոն կայացածներին փորձում են ցածրացնել միայն ամենաթույլերը». Սիրուշոն` աղմկահարույց դեպքերի մասին

Օրերս Հայաստանի եւ ՌԴ մշակույթի 60 գործիչներ հանդես էին եկել հայտարարությամբ, որով կոչ էին արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հայտարարությունը բավական բուռն էր ընդունվել համացանցային օգտատերերի կողմից, հնչում էին նաև քննադատությունները:

Երգչուհի Սիրուշոն բարձրացված աղմուկից հետո արել է հետևյալ գրառումը.

«Որպես կանոն կայացածներին փորձում են ցածրացնել միայն ամենաթույլերը: Նրանք բազմահազարանոց երկրպագուներ ունեն, ու դեռ շատանալու են»,- գրել է Սիրուշոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ