![]()
Դերասան Բեն Ավետիսյանն առաջին անգամ խախտել է անձնական կյանքի մասին լռությունն ու հրապարակայնորեն սեր խոստովանել դիմահարդար Դիանա Տոնոյանին՝ այսպիսով խոսելով անձնական կյանքի մասին:
Բենը պատմել է իր ու Դիանայի սիրո պատմության, նրա ուշադրությանն արժանանալու համար տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ անելու և հարաբերություններն օրինականացնելու մասին, ինչպես նաև լուսանկարներ է տրամադրել սիրելիի հետ:
Պարզվում է՝ դերասանը սիրահարվել է առաջին հայացքից, իսկ Գևորգ Սիրեկանյանի տեսահոլովակը, որտեղ նա և Դիանան նկարահանվել են որպես սիրահար զույգ, պատրվակ է եղել սիրելիի հետ ծանոթանալու համար:
![]()
Այս տեսահոլովակը, սակայն, միակ աշխատանքն է, որտեղ Դիանան ներկայացել է որպես մոդել: «Հետագայում Դիանան մասնագիտացավ դիմահարդարման մեջ: Այժմ իր առաջնային մասնագիտությունը դա է»,- պարզաբանեց դերասանը:
![]()
Թե ինչով աղջիկն առաջին իսկ հայացքից գրավեց դերասանին, նա պատասխանեց. «Անծանոթ մարդուն միշտ էլ սիրահարվում ենք իր գեղեցիկ լինելու համար: Ինձ հետ էլ այդպես եղավ, հետո բացահայտեցի նույնքան գեղեցիկ ներաշխարհ, որին սկսեցի սիրահարվել ամեն օր»:
![]()
Բենի խոսքով՝ Դիանան աղջկա իր իդեալն է: «Նրան հանդիպելուց հետո կյանքս միայն դեպի լավն է փոխվել»,- ընդգծեց նա:
Բենի խոսքով՝ իրենց հարաբերությունները դեռ չեն օրինականացրել, սակայն առաջիկայում կանեն այդ քայլը: 2020-ին հարսանիք սպասե՞լ, թե՞ ոչ, դերասանն էլ դեռ չգիտի, սակայն հարաբերությունները գնում են դեպի ամուսնություն:
![]()
![]()