![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչի (ասում եմ կոչ, գրում էի քոչ։ ճ) տակ ստորագրած թամադայախառը զանգվածը բողոքում է, թե քանի օր է հայհոյանքներ են ստանում իրենց հասցեին։ Իհարկե, ես դեմ եմ անձնական հայհոյանքներ հնչեցնելուց, բայց դե հիմա ում դեմն առնես։ Ժողովուրդը ատում է ամբաստանյալ քոչարյանին եւ դրան սատարողներին։ Ինչեւէ։ Ուրիշ բան եմ ուզում ասել։
Գիտեմ, հայհոյողներից շատերը, միեւնույն է, եթե դրսում կամ ինչ-որ միջոցառման ժամանակ հանդիպեն նույն այդ հայտնիներին, խնդրելու են, որ լուսանկարվեն։ Ինչ եմ ուզում ասել, որ մարդը, պետք է սկզբունք ունենա։ Այ, եթե պատերի տակ չհայհոյեք ու հետո լուսանկարվեք դրանց հետ, ավելին` մերժել դրանց ներկայացումը, համերգը, ձեր կնունք-ծնունդ ուրախություններին թամադա չընտրեք դրանց, այ դա ավելի կհասկանամ, քան պատերի տակ հայհոյանքներ գրելու, հետն էլ առիթը բաց չթողնելու` լուսանկարվելու եւ օգտվելու դրանց թանկ ծառայություններից։
Կարծում եմ հասկացաք։
Իսկ բողոքավոր հայտնիները, թող մի բան լավ հասկանան, որ քոչարյանին պաշտպանելով իրենք իրենց մի քիչ եղած պատիվը գետնով են տալիս։ Թե չէ, դուք ձեր քաշը.. ինչ է, որ քոչարյանի ազատության պահանջ ներկայացնեք։ Ինչ եք արել.. ձեզ քոչարյանները տվել են, որ դուք դարձել եք ինչ-որ հայտնի։ Բայց դա ինձ ոչինչ չի տալիս։ Դուք ոչ ձեր արածով քաշ ունեք, ոչ էլ ձեզնից ինչ-որ բան եք ներկայացնում։ Իսկ եթե ձեզնից մեկը, գոնե մարտի մեկից հետո, մի ծպտուն հանած լիներ, կասեի դե մարդիկ միշտ էլ անհանգստացել են ժողովրդի համար.. բայց ոչ։ Դուք ոչ միայն այդ օրերին սսկվել եք, այլ լավ գիտակցել եք, որ ձեզ մի վայրկյանում նույն քոչարյանները կփչացնեն։
Հիմա արխային եք։ Ավելին` փրկված։ Որովհետեւ ինչ կուզեք կասեք, ու ձեզ շատ-շատ հայհոյեն։ Հա, երբեմն` անշառ։ Իսկ մեզ վրա ձեր քոչարյանները ժամանակին կրակել են։ Ողջ մնացածներս, հրաշքով են փրկվել։ Այսքանը։ Հուսամ, որ այլեւս ձեր նմանների վրա ժամանակ չեմ կորցնի։
Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչի (ասում եմ կոչ, գրում էի քոչ։ ճ) տակ ստորագրած թամադայախառը զանգվածը բողոքում է,…
Posted by Արթուր Հայրապետյան on Tuesday, December 24, 2019
![]()